ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1982թ. ապրիլի 15-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Պ.Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը: 1998-2002թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2005-08թթ` Հայաստանի Կառավարման պետական ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետում: 2000-03թթ աշխատել է «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում` որպես լրագրող և լուրերի հաղորդավար: 2004թ-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանն է: 2006-09թթ հեղինակել և վարել է «Կիզակետ» հաղորդաշարը ու ղեկավարել է «Երկիրն այսօր» լրատվական ծրագիրը: 2009-11թթ ուսումը շարունակել է Թբիլիսիի հանրային կապերի ինստիտուտի ժուռնալիստիկա և մեդիա մենեջմենթ բաժնում, որին զուգահեռ եղել է «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի սեփական թղթակիցը Վրաստանում: 2012թ-ից «Լրատվական ռադիո» ռադիոկայանի խմբագիրն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար