ԷՌՆԱ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1977թ. հունվարի 29-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցը: 1995-99թթ սովորել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում և ստացել իրավաբան-քրեագետի որակավորում: 1998-2003թթ ուսումը շարունակել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում: 1997թ-ից աշխատել է «Գամմա» մշակութային ամսագրում` որպես թղթակից: 1999-2000թթ եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության մի շարք հեռուստանախագծերի մեկնաբան և խմբագիր: 2000-01թթ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստախմբագրության «Մշակույթ» հեռուստաալիքում` որպես «Կիրակի» մշակութային ծրագրի մեկնաբան և խմբագիր: 2001-02թթ եղել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «02» շաբաթաթերթի թղթակից և «Քրեական ժամ» ծրագրի մեկնաբան: 2003թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար