
Գաբրիել Սունդուկյան
Դրամատուրգ

Միքայել Միանսարյանց
Մատենագիր, լրագրող

Սերովբե Պենկլյան
Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Արարատյան
Արձակագիր, դրամատուրգ

Խաչատուր Տեր-Մինասյան
Գեղանկարիչ

Մեսրոպ Մաքսուդյան
Բանասեր, թարգմանիչ

Լին Դուրյան
Օպերային երգչուհի

Մանուկ Մնացականյան
Արձակագիր

Վան Արյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Վարդանյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Արեգ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Կարեն Մոլիտվին
Հաղորդավար

Ադամ Սևանի
Դերասան, պարող

Արմեն Պուչինյան
Դաշնակահար
ԷԴՈՒԱՐԴ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ծնվել է 1980թ. մայիսի 25-ին, Թբիլիսիում: 1996թ. ավարտել է Երևանի թիվ 121 միջնակարգ դպրոցը: 1997-2001թթ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում և ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում: 2004-13թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան: Ռեպորտաժներ է վարել օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Եղել է հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծրագրի մարզական նորությունների մեկնաբանը: 2013թ-ից աշխատում է «Արմենիա» և «ATV» հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան: «ATV»-ում վարում է Լա Լիգայի հանդիպումները, «Արմենիա»-ում՝ «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը և «Ժամը» լրատվական ծրագրի մարզական մեկնաբանն է: