Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԵՎԳԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հաղորդավար, գրող

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 16-ին, Բաքվում: 1961թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում: 1962թ-ից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում: 1960թ. ընդունվել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոն: 1960-ականներից մուտք է գործել հեռուստատեսություն: 1964թ. Մոսկվայի «Օստանկինո» համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Հումորի երեկոներ», «Արտլոտո», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ: 1970թ. ճանաչվել է ԽՍՀՄ էստրադային արտիստների 4-րդ մրցույթի դափնեկիր: Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ Մոսկվայի էստրադային թատրոնում` «Բարի խոսքը կատվին էլ է հաճելի», «Ինչպե՞ս եք», «Մենք բոլորս հիմարներ ենք», «Բենեֆիս», «30 տարի բեմում», «Երբ գումարները երգում են ռոմանսներ» և այլն: 1979թ. հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», որտեղ հավաքվել են 19-20-րդ դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր` թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ և այլն: Գրել է բազմաթիվ հաղորդումների սցենարներ: Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները: 1994թ-ից ռուսական առաջին ալիքով եթեր է հեռարձակվել նրա «Սմեխապանարամա» հաղորդումը, որում ներկայացել են խոսակցական ժանրի տարբեր սերունդների վարպետներ: 1999թ. կայացել է «Ընտանեկան ուրախություններ» նոր ներկայացման պրեմիերան, որը երկար տարիներ բեմադրվել է Էստրադային թատրոնի բեմում: 2000-05թթ հեղինակել է «Կատակ կատակի ետևից» հաղորդումը: Հեղինակել է բազմաթիվ գրքեր` «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» և այլն: 1985թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1991թ` ժողովրդական արտիստի կոչման, 1995թ.՝ ՌԴ Պատվո շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար