ԳՐԻԳՈՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Հաղորդավար, ռեժիսոր

Ծնվել է 1985թ. մարտի 4-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցը: 2002-07թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2002-03թթ՝ Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանական ստուդիայում: 2004-13թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ մինչև 2005թ. եղել է երաժշտական խմբագիր: 2005-10թթ վարել է «Օդեոն» երաժշտական, «Կինոկիքս» ժամանցային, «Ժողովրդական գովազդ» կոմերցիոն հաղորդումները, «Դարի դեմք» շոու-ծրագիրը, եղել է տարբեր հաղորդումների և գովազդային հոլովակների ռեժիսոր՝ «Իմիջ Կոդ», «Բնական Ջուս» և այլն: 2007-09թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2011-12թթ զուգահեռ աշխատել է նաև «Շանթ» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Անուրջներ» հեռուստասերիալում: 2012-13թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Բարև, մենք ենք» առավոտյան հաղորդումը: 2014թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուսաըկերությունում՝ որպես «Մեր մեջ ասած», «Հայաստանը մենք ենք» հաղորդաշարերի և տարբեր տեսաֆիլմերի ռեժիսոր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար