Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1974թ. մարտի 8-ին, Երևանում: 1991թ. ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1996թ. զորակոչվել է ազգային բանակ, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զիվորական թերթը: Զբաղվել է հասարակական և լրագրողական գործունեությամբ: 1999-2000թթ թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին: 2002թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը: 2004թ-ից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը: 2004-10թթ աշխատել է «Արմենիա» և «TV 5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը: 2010-16թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, 2012թ-ից՝ տնօրեն: Հեռուստաընկերությունում հանդես է եկել «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար ու «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար: 2016թ-ից ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար