
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին, Երևանում: 1991-96թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: 1991-92թթ եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94թթ` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը: 1994թ. մասնակցել է Ֆրանսիայի Պոռ դը Բուք քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվել մասնակիցների լավագույն տասնյակում: 1998-99թթ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը: 2006թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009թ. դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում: Բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները» և այլն: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում: 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017-18թթ՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը: 2000-08թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը: Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում: 2008թ. հիմնադրել և ղեկավարում է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան: 2004թ-ից միջազգային հեռուստառադիոընկերության ակադեմիայի անդամ է: