Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Գևորգ Քրիստինյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին, Երևանում: 1991-96թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: 1991-92թթ եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94թթ` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը: 1994թ. մասնակցել է Ֆրանսիայի Պոռ դը Բուք քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվել մասնակիցների լավագույն տասնյակում: 1998-99թթ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը: 2006թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009թ. դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում: Բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները» և այլն: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում: 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017-18թթ՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը: 2000-08թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը: Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում: 2008թ. հիմնադրել և ղեկավարում է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան: 2004թ-ից միջազգային հեռուստառադիոընկերության ակադեմիայի անդամ է: