
Հրանտ Ասատուր
Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան
Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան
Քանդակագործ

Օվսաննա Սարգիսբեկյան
Դերասանուհի

Մկրտիչ Խերանյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան
Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան
Դուդուկահար

Վաղարշակ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Երվանդ Մանարյան
Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Ալբերտ Արիստակեսյան
Գրականագետ

Կլարա Թերզյան
Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան
Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան
Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան
Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան
Քանդակագործ

Արա Նազարեթյան
Արձակագիր

Արման Ջալալյան
Թմբկահար

Մկրտիչ Արզումանյան
Դերասան

Ասատուր Բալջյան
Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան
Հաղորդավար
ԳԱՐՈՒՇ ԽԱԺԱԿՅԱՆ

10 հոկտեմբեր, 1913 - 8 մայիս, 1980
Կարապետ Խաժակյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1931թ. ավարտել է Լենինականի թատրոնին (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) կից ստուդիան` Թադևոս Սարյանի և Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Հաճախել է նաև Դ.Ղազարյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարան: 1931-36թթ աշխատել է Երևանի բանվորական, 1936թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Էրեկլե), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), «Անօժիտը» (Կարանդիշև), Գ.Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (Ռուբեն), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր), Մ.Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Մուշեղ), Գ.Բորյանի «Բարձունքներում» (Դիլանյան), «Դեպի ապագա» (Լիպո) և այլն: Ձայնագրվել է նաև ռադիոբեմադրություններում, նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կամոյի վերջին սխրանքը», «Նվագախմբի տղաները», «Մոր սիրտը» և այլն: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: