Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. մայիսի 26-ին, Երևանում: 1996թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 2000թ.` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Սկզբնական շրջանում աշխատել է «Ռադիո Վան» ռադիոկայանում` որպես հաղորդավար: Երկու տարի հետո կարճաժամկետ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից, ապա` Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից, մեկնաբան: Մի քանի տարի եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր», հետագայում` Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրերի մեկնաբանը: 2011թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարում է «Ժամը» լրատվական ծրագրի հիմնական թողարկումները, միաժամանակ` կիրակնօրյա լրատվական ծրագրի մեկնաբանն է: Դասավանդել է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: