Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ

Հաղորդավար, դերասան, ռեժիսոր

Ծնվել է 1950թ. նոյեմբերի 23-ին, Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի Ա.Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը: 1968-69թթ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում` որպես պրեպարատոր: Մինչ 1980թ. աշխատել է հարավային հեռախոսային հանգույցում` որպես մոնտյոր: Զուգահեռ երգել և նվագել է «Նաիրի», ապա` «Էրեբունի» վոկալ գործիքային անսամբլներում: 1976-79թթ խաղացել է Երգիծանքի և հումորի թատրոնում, որի ընթացքում դարձել է համամիութենական փառատոների դափնեկիր և ոսկե մեդալակիր` որպես լավագույն դերասան և երգիչ: Այդ տարիներին է խաղացել նաև Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» երկի Ղարայի կերպարում, որի համար Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի: 1976թ-ից եղել է առաջին հայերեն լեզվով խոսացող դիջեյը: 1979թ-ից մոտ 10 տարի աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում` որպես էլեկտրիկ, ապա` բաժնի վարիչ: Արցախյան շարժման տարիներից մինչ պատերազմի ավարտը եղել է օպերատոր և աշխատել է ռազմի դաշտում: Եղել է «Տիգրա Մեծ» կամավորական ջոկատի անդամ: 1989թ-ից աշխատել է «Խճանկար» հեռուստանախագծում` որպես թարգմանիչ, ապա` գործող անձ: 1991թ. եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ: 1999-2001թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «3-րդ վագոն» հաղորդումը: Ապա տեղափոխվել է «Երևան» հեռուստաընկերություն, որտեղ իրականացրել է «Կես կատակ, կես լուրջ», «Ժողովրդական վարպետներ» և այլ հեռուստաէջեր: Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է «Փողոց» հաղորդաշարը, իսկ «Հայ TV» հեռուստաընկերությունում Կարեն Քոչարյանի և Մարտին Վարդազարյանի հետ, վարել է «3-րդ ակումբ» հաղորդումը: Տարիներ շարունակ եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի հնչյունային ռեժիսոր: 2000-ականների կեսերից աշխատում է Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես ներկայացումների երաժշտական ձևավորող: Տիրապետում է 11 լեզուների, թարգմանել է շուրջ 350 բազմաժանր ֆիլմ, որոնցից հիշարժան են «Մայրիկ», «Մուսա լեռան 40 օրը», «Սիրանո դը Բերժերակ» և այլ ժապավեններ: Եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, ռեպորտաժներ նկարահանել և պատրաստել ֆիլմեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար