Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1978թ. հունվարի 25-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Գոհար Մանուկյանի ամուսինն է: 1994-98թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2005թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի: Լրագրողական գործունեությունն սկսել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից: 1999-2000թթ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի լրագորող, ապա` «168 ժամ» լրաթերթի տեսաբան, 2002-03թթ` «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկրոնային հրատարակության գլխավոր խմբագիր: Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ և հրապարակումներ: 2000-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա` գործադիր պրոդյուսերը: Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որն իրականացրել է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի: 2011-14թթ եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարել է «Բանաձև» հաղորդաշարը: 2015թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարն է: 2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: