Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 10-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Մ.Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը: 1992-97թթ բնակվել է Մոսկվայում: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժնում: 1997-2000թթ աշխատել է «Հայ FM» ռադիոկայանում, 2000-02թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար: 2003-05թթ եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար` «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռ/կ, «Արմենակոբ» հ/ը` վարել է «16» երիտասարդական ծրագիրը, Հանրային հ/ը` վարել է «Բաց նախագիծ» թոք շոուն: 2005-10թթ «Ավրորա» ռադիոկայանով վարել է «Արչի շոու» և «Բարի երեկո ավրորա» ծրագրերը: 2010-11թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Դարի գիշեր» հաղորդաշարի հաղորդավարը, իսկ 2011թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար: 2015թ. եղել է «ATV» հեռուստաընկերության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պրոդյուսերը: