Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2000-03թթ թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ և եղել է հանդիսավար: Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը: 2004-06թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2001թ-ից նկարահանվել է երաժշտական և գովազդային հոլովակներում, ֆիլմերում` «Կյանքի գինը» հեռուստասերիալ (2009թ.), «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմ (2010թ.) և այլն: 2007թ. մասնակցել է էքսկուրսավարի դասընթացների: 2009թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երկու աստղ» հեռուստաշոուի օրագրերը: Նույն թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության գլխավոր մասնագետը: 2010-16թթ «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդումը: 2010թ-ից հիմնել է «AV production» պրոդյուսերական կենտրոնը, որի տնօրենն է: Կազմակերպել է բազմաթիվ համերգային երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ցուցահանդեսներ, որտեղ եղել է նաև հանդիսավար: 2011թ. հեղինակել է «Հայեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել: 2012թ. հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարանը` www.avproduction.am: Նույն թվականից եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեգաինֆո» հաղորդման պրոդյուսերը, 2014թ-ից` նաև հաղորդավարը: 2013թ. եղել է «Luxury Group» ընկերության գործադիր տնօրենը: 2015թ. հեղինակել է «Հայտնի և Անհայտ» մշակութային հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Որպես ռեժիսոր ու պրոդյուսեր հանդես է եկել Առնո Բաբաջանյանի, Սոս Սարգսյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մհեր Մկրտչյանի, Գոհար Գասպարյանի, Էլվինա Մակարյանի, Վանուշ Խանամիրյանի և այլ հայտնի արվեստագետների ֆիլմաշարերում: Նույն թվականից դասավանդում է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: 2016թ-ից որպես դերասան նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում: 2016-17թթ եղել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար