Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1984թ. ապրիլի 4-ին, Երևանում: Դերասանուհի Նաիրա Շահիրյանի որդին է: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Առաջին կուրսից սկսել է աշխատել հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: 2002թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է հիմնականում երաժշտական հաղորդումներ` «Ռուբիկոն», «Թեժ տասնյակ» և այլն: 2006թ-ից «Նոր ալիք» հեռուստաընկերության պատվերով հեղինակել է «Անոտացիա» և «Կատվի դրախտ» հաղորդումները: 2008թ-ից բնակվել է Մոսկվայում: Աշխատել է «Ռիա նովոստի» ինֆորմացիոն գործակալությունում` որպես վիդեո-լրագրող: 2011-13թթ աշխատել է Ռուսաստանի «TV-Arm-Ru» հայկական հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և երաժշտական պրոդյուսեր: Հանդիսացել է «Ջազ փարքինգ» նախագծի հաղորդավարը: 2011թ. հիմնել է «TV փարքինգ» ընկերությունը: 2013-18թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Առավոտ Լուսո» և «Վինիլ» հաղորդումները: