
Գրիգոր Խլաթեցի
Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Գրիգոր Գապարաճյան
Բանասեր

Հեղինե Ղորղանյան
Օպերային երգչուհի

Սարգիս Խաչատուրյան
Գեղանկարիչ

Հարություն Քյուրդյան
Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց
Արձակագիր

Զոյա Պետրոսյան
Ջութակահար

Վարդգես Պետրոսյան
Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան
Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան
Գրականագետ

Մարիա Գուլեգինա
Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան
Քանդակագործ
ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ծնվել է 1984թ. ապրիլի 4-ին, Երևանում: Դերասանուհի Նաիրա Շահիրյանի որդին է: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Առաջին կուրսից սկսել է աշխատել հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: 2002թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է հիմնականում երաժշտական հաղորդումներ` «Ռուբիկոն», «Թեժ տասնյակ» և այլն: 2006թ-ից «Նոր ալիք» հեռուստաընկերության պատվերով հեղինակել է «Անոտացիա» և «Կատվի դրախտ» հաղորդումները: 2008թ-ից բնակվել է Մոսկվայում: Աշխատել է «Ռիա նովոստի» ինֆորմացիոն գործակալությունում` որպես վիդեո-լրագրող: 2011-13թթ աշխատել է Ռուսաստանի «TV-Arm-Ru» հայկական հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և երաժշտական պրոդյուսեր: Հանդիսացել է «Ջազ փարքինգ» նախագծի հաղորդավարը: 2011թ. հիմնել է «TV փարքինգ» ընկերությունը: 2013-18թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Առավոտ Լուսո» և «Վինիլ» հաղորդումները: