Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար

24 մայիս, 1936 - 14 մարտ, 2013

Ծնվել է ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն) գյուղում: 1954թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը: 1955-60թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: 1959թ. «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտրոնի և Հայաստանի գրողների միության մրցանակին: 1967թ. մասնակցել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին: 1960-65թթ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1967-70թթ՝ «Գարուն» գրական ամսագրում, 1970-71թթ՝ ՀԼԿԵՄ Կենտկոմում, 1971-77թթ՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1971թ-ից` Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1977-81թթ եղել է Հայաստանի գրողների միության կուսակցական քարտուղարը, 1990-95թթ՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 1958-2002թթ տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա հեղինակած բանաստեղծությունների հիման վրա գրվել է ավելի քան 100 երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար: Նրա հրատարակված գրքերից են՝ «Աստղիկներ» (1958թ.), «Սիրո հասակ» (1959թ.), «Մենք միասին ենք» (1964թ.), «Ապրել և սիրել» (1968թ.), «Երջանիկ եղեք» (1972թ.), «Ես սիրում եմ ձեզ» (1975թ.), «Զվարճալի հարցազրույցներ» (1985թ.), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986թ.), «Խորհրդավոր խորհրդարան» (1992թ.) և այլն: 1970թ. «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է համամիութենական մրցույթի երկրորդ մրցանակի և դիպլոմի: 1971թ. դարձել է նաև համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով: Ռուսերեն լեզվով Մոսկվայում լույս են տեսել նրա «Բարև բարեկամ» (1971թ.), «Երջանիկ եղեք» (1975թ.), «Երրորդ հանդիպում» (1979թ.), «Եղբայրը՝ եղբորը» (1985թ.) գրքերը: 1978թ. հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և նրա ծննդյան 100-ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի նախարարության «Էնդրե Ադիի հիշատակի» մեդալով: 1984թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից՝ Արթուր Շահբազյան) նկարահանել է «Աստղերը չեն մարում» փաստավավերագրական կինոնկարը: 1982թ-ից մինչ կյանքի վերջ եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: Ավելի քան 10 տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը: 1986թ. արժանացել է ՀԳՄ Ա.Իսահակյանի անվան մրցանակի և ՀՀ Պատվո շքանշանի, 1998թ.՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի (Բեյրութ), 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար