Կոստան Զարյան

Բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Վաղարշ Վաղարշյան

Դերասան, դրամատուրգ

Սերգեյ Ասլամազյան

Թավջութակահար

Արշամ Տատրյան

Բանաստեղծ, լրագրող

Էդուարդ Վանունց

Հնչյունային օպերատոր

Դմիտրի Ատովմյան

Կոմպոզիտոր

Վահան Ռումելյան

Գեղանկարիչ

Լուսինե Բադալյան

Հաղորդավար

Սոֆիա Բաղդասարյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1971թ. նոյեմբերի 24-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Հաղորդավարական գործունեությունն սկսել է 12 տարեկան հասակից` Հայաստանի պետական ռադիոյի «Պիոներական լուսաբաց», «Վաղորդյան զանգակներ» և Հայաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքի «Խառուկ» հաղորդաշարերում: 1987-92թթ աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, պետական  հեռուստատեսության «Մայրաքաղաք» խմբագրությունում` որպես հաղորդավար: 1995թ. «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հրատ» հեղինակային հաղորդաշարը: 1998-2000թթ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար («Բարի լույս Հայաստան» շոու ծրագիր): 2000թ. տեղափոխվել է ԱՄՆ: 2001-08թթ Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Փրայմ թայմ» շոու ծրագիրը, 2003-05թթ` «Էմ քլաբ» երաժշտական շոու-ծրագիրը: 2003-05թթ Գլենդելի և Հոլիվուդի հանրահայտ համերգասրահներում կազմակերպել ու վարել է «Էմ Քլաբ Մյուզիք Վիդեո», իսկ 2007-08թթ Փասադենայի համերգասրահում` «Արմենիան Քոմեդի» ամենամյա մրցանակաբաշխությունները: Լոս Անջելեսի բազմաթիվ համերգասրահներում և հեռուստակայաններում կազմակերպել ու վարել է բազմաթիվ հաղորդումներ, համերգներ, մրցանակաբաշխություններ, հեռուստամարաթոներ: 2008թ-ից համագործակցել է «USArmenia» հեռուստաընկերության հետ: 2008-10թթ Լոս Անջելեսից վարել է «Բարի գիշեր հայեր» շոու-հեռուստակամուրջը: 2009թ-ից, որպես գլխավոր պրոդյուսեր, առաջին անգամ սփյուռքում սկսել է հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմերի արտադրությունը` «Էմիգրանտները» (2009թ.), «Լոս» (2010թ.), «Մեղավորները» (2011թ.): 2015թ. ԱՄՆ-ում և Հայաստանում վարել է «Երեկոն Արա Ղազարյանի հետ» հաղորդաշարը: