
Գրիգոր Խլաթեցի
Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Գրիգոր Գապարաճյան
Բանասեր

Հեղինե Ղորղանյան
Օպերային երգչուհի

Սարգիս Խաչատուրյան
Գեղանկարիչ

Հարություն Քյուրդյան
Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց
Արձակագիր

Զոյա Պետրոսյան
Ջութակահար

Վարդգես Պետրոսյան
Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան
Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան
Գրականագետ

Մարիա Գուլեգինա
Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան
Քանդակագործ
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մ.Սարյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանը, 2008թ.` Ս.Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2010-15թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում: Վարել է «Բրենդ թայմ», «Հրաշալի յոթնյակ» հաղորդումները, «Եկ այս գիշեր» հեռուստաշոուն: 2010թ-ից նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ամսագրերում, որոնցից է Տոնի Շերվինոյի հետ համագործակցությունը: 2013թ. դարձել է «Միսս Էլիտ Մոդել Լուք Հայաստան», 2014թ.` «Miss Asia Pacific World Supertalant» մրցույթների հաղթող: Վերջինում հաղթել է նաև «Miss Grand Vocal» անվանակարգում: 2014թ. դարձել է «Luxury Տարվա մարդիկ» մրցույթի «Տարվա մոդել»: Նկարահանվել է «Որոգայթ» (2015թ.) ֆիլմում, «Դոմինո» (2015թ.) հումորային հեռուստանախագծում: