Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1984թ. հուլիսի 31-ին, Երևանում: Ավարտել է Ռ.Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցը: 2001-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2003-07թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում` որպես «R&B» երաժշտական հաղորդաշարի, ապա` «Առաջին ծրագիր» առավոտյան տեղեկատվական-ժամանցային ծրագրի հաղորդավար: 2004-06թթ հանդես է եկել որպես «Ֆրանկոֆոն» միջազգային կրթական ծրագրի PR-համակարգող: 2007-11թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես հասարակայնության հետ կապեր պատասխանատու` նախագծելով և իրականացնելով ընկերության լայնամասշտաբ նախագծերի PR-արշավները: 2010թ. եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի գիշեր, հայեր» ծրագրի հաղորդավարը: 2012թ. աշխատել է «Արմնյուզ» հեռուստաալիքում` որպես «Առավոտ ինֆորմացիոն» ծրագրի պրոդյուսեր և հաղորդավար: Համագործակցել է Հայաստանի հանրային և Ռուսաստանի «ВИД» հեռուստաընկերությունների հետ` «Սպասիր ինձ» («Жди меня») միջազգային հեռուստանախագծի շրջանակներում: Թղթակցել է «Flight Magazine» պարբերականին, համագործակցել է Ֆրանսիայում լույս տեսնող «France-Armenie» ամսագրի հետ: Որպես հանդիսավար` ներկայացել է բազմաթիվ խոշոր համերգների, հանդիսությունների և այլ միջոցառումների ընթացքում: 2013թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի քարտուղարն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար