Համազասպ Համբարձումյան

Թարգմանիչ, գրականագետ

Հովհաննես Ինճիկյան

Արևելագետ, պատմաբան

Սարգիս Արուտչյան

Բեմանկարիչ

Խաչատուր Ավագյան

Թատերագետ, դրամատուրգ

Կարլեն Դանիելյան

Գրականագետ

Արամ Սարոյան

Բանաստեղծ, արձակագիր

Այվազ Ավոյան

Գեղանկարիչ

Վահան Թամարյան

Արձակագիր

Վրույր Թադևոսյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

12 փետրվար, 1941 - 4 հունիս, 2021

Ծնվել է Երևանում: Եղել է բալետի արտիստ Նադեժդա Դավթյանի ամուսինը: 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) և այլն: 1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ., նաև լիբրետոյի հեղինակ), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլ բալետներ: Ներկայացումներով հանդեսել է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը: 1999-2000թթ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում: 1999թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 2004թ-ից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը, 2014թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը: Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում:  1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար