Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆ

Պարուհի, պարուսույց, դերասանուհի

Ծնվել է 1949թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է` որպես մենակատար, իսկ 1986թ-ից եղել է համույթի պարուսույցներից: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` Օլիմպիա, Գրանդ Օպերա, Մետրոպոլիտեն Օպերա, Կարնեգի Հոլլ և այլն: Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Ադրբեջանական», «Խաղողի պար», «Գնչուական», Ա.Խաչատրյանի «Սյուիտ», «Չինարես», հայակական ժողովրդական և այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի շնորհիվ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչման: 1973թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: Բեմադրել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով, բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում և ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005թ. նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը: 1995թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 1994թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ: 2009թ-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Բախտաբեր» (2015թ.), «Խաչվող հետքեր» (2015թ.) և այլն: 2011-12թթ վարել է «ATV» հեռուստաընկերության «Արի ամուսնանաք» հեռուստանախագիծը: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար