
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Ծնվել է 1941թ. հունվարի 4-ին, Երևանում: Յոթ տարեկանում ընդունվել է պարարվեստի ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենապարող: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962թ.), Պ.Չայկովսկու «Կարապի Լիճը» (Ծաղրածու, 1960թ.), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո, 1964թ.), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Փեսացու, 1960թ.), Ի.Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վանեչկա, 1961թ.), Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուռալի, 1962թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Պադեդե, 1963թ.), Բ.Սակելարիի «Չոփչոփիկ» (Ստյոպա, 1963թ.), Շ.Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (1964թ.), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (Ծաղրածու, 1965թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ, 1968թ.), Կ.Օրբելյանի «Անմահություն» (Սև ուժ, 1965թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, 1966թ.), Գ.Հախինյանի «Ախթամար» (Վրեժ, 1967թ.) և այլն: 1970թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973-83թթ եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը` միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժ.Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Ա.Խաչատրյանի «Ռուսական պարը», Խ.Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն: 1984-86թթ եղել է Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը: 1987թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» անսամբլը: Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում: Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ: Աշխատել է նաև Հայաստանի Պարի պետական անսամբլում, որտեղ պարել է Խ.Ավետիսյանի «Կատակ պար», «Քարավան», Համբարձումյանի «Ջուր ծախող տղան», Ա.Խաչատրյանի «Վալս», «Լեռնցիներ» և այլն: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.՝ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2011թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի: