Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԻՎԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 27-ին, Ղազախստանի Գուրև քաղաքում: Բալետի արտիստ Ելենա Պավլիդիի ամուսինն է: 1970թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժինը: 1970թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասան և առաջատար մենակատար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, Կրասոս), «Գայանե» (Գիքո), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Արա, Նինոս), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), Հ.Պյորսելի «Մավրի պավանա» (Օթելլո, Յագո), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Ռոտբարտ), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Մսրա Մելիք) և այլն: 1979թ-ից դասական պար և դասական զուգապար է դասավանդում Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1985թ-ից աշխատում է որպես բալետի փորձավար: Նույն թվականին նկարահանվել է «Ալմաստ» ֆիլմ-օպերայում (Նադիր Շահ, Հայֆիլմ): 2007թ-ից Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենն է: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման: