Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԲԵԼԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Լորետա Հովնանյան

Ծնվել է 1935թ. օգոստոսի 12-ին, Երևանում: 1942-55թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1984-87թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1955-79թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասան: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Ֆրիգիա), Ռիմսկի-Կորսակովի «Շահարազադե» (Գյուլնար), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (Մոխրոտ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Ռոզիտա), Ռավելի «Բոլերո» (Իսպանուհի) և այլն: 1964-74թթ աշխատել է Երևանի պարարվեստի ուսումնարանում` որպես ժողովրդական բեմական պարի պարուսույց: 1978-79թթ վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում: 1980թ-ից աշխատում է Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես փորձավար: 1982-92թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1957թ. Երևանի հայկական երիտասարդական փառատոնի ժամանակ դարձել է դափնեկիր և ոսկե մեդալակիր, իսկ Մոսկվայի երիտասարդների փառատոնում` երկրորդ կարգի արծաթե մրցանակակիր: Հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Մեքսիկայում, Շրի-Լանկայում, Կամբոջայում և այլուր: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների: 1964թ. դարձել է Պնոմ-Պենայի պատվավոր քաղաքացի: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1976թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար