
Հովսեփ Վարդանյան
Գրող, պատմաբան

Փառնակես
Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան
Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան
Դերասան

Այծեմնիկ Զարդարյան
Քանդակագործ

Աղասի Բադալյան
Դերասան

Արթուր Փինաջյան
Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան
Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան
Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան
Ճարտարապետ

Վերա Ասլանյան
Թարգմանիչ

Կարո Մկրտչյան
Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան
Բանաստեղծ, արձակագիր

Գագիկ Ռոստոմյան
Դերասան

Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր

Առնո Խայաջանյան
Կինոռեժիսոր
ԲԵԼԼԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

10 փետրվար, 1936 - 23 օգոստոս, 2005
Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1955-59թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1959-62թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում՝ Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: 1961թ. ուսումը շարունակել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ստուդիայում: Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և շատ ուրիշ օպերային դերերով: Սակայն հետագայում նախընտրել է էստրադային երգչուհու ուղին: 1961-66թթ եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի մեներգչուհի: 1966-96թթ աշխատել է Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհի: Նույն թվականին էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ: Կատարել է նաև ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ և արժանացել բարձր գնահատականի հայ երգարվեստի մեծերի կողմից: Նրա երգացանկից ավելի հայտնի են «Յար առանց քեզ», «Ծառերը ծաղկում են», «Մանուշակաձոր», «Օջախում», «Սասնա ծուռ» և այլ երգեր: Երգացանկում ունեցել է նաև Ա.Բաբաջանյանի, Ա.Աճեմյանի, Ռ.Ամիրխանյանի և այլոց էստրադային երգերը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 1997թ., 1999թ. և 2003թ. համերգներով եղել է ԱՄՆ-ում, որտեղ հետագայում թողարկվել է երկու ձայնասկավառակ: 1966թ. արժանացել Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: