Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԲԵԼԼԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Երգչուհի

10 փետրվար, 1936 - 23 օգոստոս, 2005

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1955-59թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1959-62թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում՝ Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: 1961թ. ուսումը շարունակել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ստուդիայում: Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և շատ ուրիշ օպերային դերերով: Սակայն հետագայում նախընտրել է էստրադային երգչուհու ուղին: 1961-66թթ եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի մեներգչուհի: 1966-96թթ աշխատել է Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհի: Նույն թվականին էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ: Կատարել է նաև ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ և արժանացել բարձր գնահատականի հայ երգարվեստի մեծերի կողմից: Նրա երգացանկից ավելի հայտնի են «Յար առանց քեզ», «Ծառերը ծաղկում են», «Մանուշակաձոր», «Օջախում», «Սասնա ծուռ» և այլ երգեր: Երգացանկում ունեցել է նաև Ա.Բաբաջանյանի, Ա.Աճեմյանի, Ռ.Ամիրխանյանի և այլոց էստրադային երգերը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 1997թ., 1999թ. և 2003թ. համերգներով եղել է ԱՄՆ-ում, որտեղ հետագայում թողարկվել է երկու ձայնասկավառակ: 1966թ. արժանացել Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար