
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳԵՎՈՐԳ ՔԵՇԻՇՅԱՆ

Ծնվել է 1982թ. մարտի 22-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: Առաջին պարային քայլերը արել է պարուսույց Հովսեփ Շամամյանի խմբում: Մինչ 2010թ. պարել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում, «Բերդ» պարային համույթում: Մենապարել է Ազատ Ղարիբյանի բեմադրած «Սրերով պար», «Սևանի ձկնորսները», «Հնձվորների պար», «Մշո հարսներ-Նինո պար», Փայլակ Սարգսյանի բեմադրած «Թամզարա», Վանուշ Խանամիրյանի բեմադրած «Լեզգինկա» և այլն: 2010-14թթ հանդիսացել է Ռուսաստանի «Հովիկ Ստուդիո» հայկական պարային անսամբլի հիմնական պարուսույցը: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, մասնակցել պարի փառատոների: Բեմադրել է «Լույսս», «Սայաթ-Նովա», «Էվոլուցիա» (նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին), «Կապույտ թռչուն» (նվիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին), «Հովիվների խաղ» և այլն: 2014թ-ից հանդիսանում է Մոսկվայի «Արատտա» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր պարուսոււյցը: