Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՔՅՈՍԱՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար

Ծնվել է 1966թ. հունվարի 4-ին, Մոսկվայում: Կինոռեժիսոր Էդմոն Քյոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին է: 1984թ. ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ: 1983թ-ից աշխատում է «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Այդ ժամանակ նկարահանել է առաջին` «Արևոտ ծովափ» դրաման: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ռեժիսոր, նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ ռուսական երգարվեստի ներկայացուցիչների համար` Իրինա Ալեգրովայի, Միխայիլ Շուֆուտինսկու, Իգոր Սարուխանովի և այլոց: 1992թ. նկարահանել է առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը` «Կատկան և Շիզը»: 1993թ. դարձել է «Gold Vision» ստուդիայի հիմնադիրներից մեկը և գեղարվեստական ղեկավարը: 2000թ. բեմադրել է առաջին ներկայացումը թատրոնում` Սլուցկու «Նորը»: 2002թ. խաղացել է «Գլխավոր դերեր» սերիալում: Նկարահանել է «Խեղճ Սաշան» (1997թ.), «Նախագահը և նրա թոռնուհին» (1999թ.), «Արծաթափայլ հովտաշուշան» (2000թ.), «Տղամարդու գործ» (2001թ.), «Տղամարդու գործ 2» (2002թ.), «12 աթոռ» (2003թ.), «Նապաստակն անդունդի վրա» (2006թ.), «Միրաժ» (2008թ.) և այլ ֆիլմեր: Խաղացել է բազմաթիվ գեղավեստական ֆիլմերում, արժանացել է առաջատար մրցանակների ու պատվոգրերի: Եղել է ռուսական բազմաթիվ մեծամասշտաբ հեռուստանախագծերի ժյուրիի անդամ: 2007թ-ից վարել է ռուսական «Ռեն TV» հեռուստաընկերության «Երեկոն Տիգրան Քյոսայանի հետ», 2011թ-ից` «Բավական է լռել», 2009թ-ից` «Ռոսիա» հեռուստաընկերության «Ես և դու» հաղորդումները: 2009թ-ից հանդիսանում է «Պերեց» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, որտեղ նաև վարել է «Թեժ երեկո Տիգրան Քյոսայանի հետ» հաղորդաշարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար