Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՎԹՅԱՆ

Ռեժիսոր

20 մարտ, 1979 - 24 հունիս, 2018

Ծնվել է Երևանում: 1986թ-ից սովորել է Երևանի Շևչենկոյի անվան, 1989թ-ից` թիվ 192 միջնակարգ դպրոցներում: 1994-97թթ բնակվել է Աթենքում: 1997-2002թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսուրայի բաժնում: 2001-03թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության «Իքս ռակուս», «Մինչև 16 և ավելին», «18» հաղորդումների ռեժիսորը: 2004թ. եղել է Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի Հայաստանի նկարահանող խմբի ռեժիսորը: Աշխատել է բազմաթիվ հեռուստաընկերությունների հետ («Արմենիա», «Շանթ», Հանրային, «TV 5», «ATV») և եղել է մի շարք հեռուստահաղորդումների և նախագծերի գլխավոր կամ բեմադրող ռեժիսոր («Միսս Երևան 2004», «Երևան», «Զատիկ ստուդիո», «Մեր երազները», «Առողջ ապրելակերպ», «Հայսուպերսթար» նախագծեր, «Քրեյզի թայմ», «Հացի խնդիր», «Թափանցիկ վարագույր», «Հինգերորդ անկյուն», «Բաց նախագիծ», «Աշոտի մոտ», «Դոլչե վիտա», «Սեքսը փոքր քաղաքում», «Առավոտ առանց կանոնների» հաղորդումներ): 2003-09թթ եղել է «Կարգին ստուդիո», 2006-09թթ` «Պերսոնա գրատա» գովազդային գործակալությունների ռեժիսոր: 2009-10թթ եղել է «ATV», 2010-11թթ` Ռուսաստանի «TV-Arm-Ru» հեռուստաընկերությունների, 2011թ.` «Սելիգեր» մեկամսյա ֆորումի գլխավոր ռեժիսորը: Նկարահանել է 160 գովազդային, 10 երաժշտական տեսահոլովակ, «Մոր և մանկան անվան ինստիտուտ» կարճամետրաժ վավերագական կինոնկարը: 2010թ-ից բնակվել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է: