Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1958թ. հուլիսի 23-ին, Երևանում: Կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանի որդին է: Ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 1974-77թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1981թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1977թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ: Նկարահանել է «Սիրամարգի ճիչը» (1982թ.), «Դեմքով դեպի պատը» (1989թ.), «Լաբիրինթոս» (1995թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Սողանք» (2009թ.) գեղարվեստական ֆիլմերը, Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» (2004թ.) վավերագրական ֆիլմը: Նկարահանվել է «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Խնկարկում» (2007թ.) և այլ գեղարվեստական ֆիլմերում: Եղել է բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակների դափնեկիր: 2003թ. նախաձեռնել է «Բարև, ես եմ» երևանյան երիտասարդական կինոփառատոնը: Հանդիսանում է Հայաստանի կիեմատոգրաֆիստների միության և «Նոր այգի» հիմնադրամի վարչությունների անդամ: 2009-18թթ եղել է Երևանի ավագանու անդամ: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար