Ալեքսանդր Շիրվանզադե

Արձակագիր, դրամատուրգ

Հանրի Հերո

Գեղանկարիչ

Ամասի Մարտիրոսյան

Կինոռեժիսոր, դերասան

Բենիկ Բժիկյան

Բեմադրիչ, դերասան

Անիկ Մկրտումյան

Դերասանուհի

Նինա Տեր-Օսիպյան

Դերասանուհի

Արամ Շամշյան

Ջութակահար

Խաչատուր Ավետիսյան

Կոմպոզիտոր, քանոնահար

Ջիմ Թորոսյան

Ճարտարապետ

Արտյուշա Կարապետյան

Պարող, պարուսույց

Իրինա Կարումյան

Թարգմանիչ

Անահիտ Սավայան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Գեորգի Կուբատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գոռ Հովհաննիսյան

Կոմպոզիտոր, ջութակահար

Մայա Մարգարյան

Երգչուհի, դերասանուհի

Կարեն Ալիխանյան

Հաղորդավար

Գևորգ Բադալյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասան

18 հուլիս, 1917 - 14 փետրվար, 1986

Ծնվել է Թիֆլիսում: 1933թ. սկսել է դերասանական գործունեությունը Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնից, իսկ 1944-56թթ որպես դերասան հանդես է եկել Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: 1956թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանի պրոֆեսիոնալ վարպետության ձևավորմանը նպաստել են ռեժիսորներ Ալեքսանդր Աբարյանը և Ստեփան Քափանակյաևը: Եղել է լայն դիապազոնի դերասան, հանդես է եկել կատակերգական, բնութագրական, դրամատիկական և ողբերգական դերերով: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ), «Արտավազդ և Կլեոպատրա» (Արտավազդ), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Նապոլեոն), Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը» (Լենին), Մ.Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Կարապետ Մինայիչ), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ և Ֆրանց Մոոր), Վուրղունի «Վագիֆ» (Կաջար), Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մաուրիսիո), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Լենին), Գ.Բորյանի «Նույն հարկի տակ» (Գևորգ) և այլն: 1957թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.) և այլն: Աշոտ Քաջվորյանի հետ գրել է «Աղասի» դրաման (ըստ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի), որը 1947թ. բեմադրվել է Թբիլիսիի հայկական թատրոնում: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններին: Հանդես Է եկել նաև ասմունքով: Պարգեատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար