Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1952թ. հուլիսի 8-ին, ՌԴ Կրասնոդար քաղաքում: Սովորել է Կրասնոդարի թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1975թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը` Իգոր Տալանկինի արվեստանոցը, ում մոտ էլ որպես օգնական աշխատել է «Նպատակի ընտրություն» ֆիլմի նկարահանման հրապարակում: 1973-74թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական, 1976թ-ից` ռեժիսոր, 1984թ-ից` կինոռեժիսոր-բեմադրիչ: Մասնագիտական լուրջ դպրոց է անցել, մասնավորապես, Գեորգի Դանելիայի ղեկավարության ներքո: Դեբյուտը կինոաշխարհում եղել է «Բարեսիրտ մարդ» ֆիլմը: 1980թ. նրա սցենարի հիման վրա նկարահանվել է «Կանայք հրավիրում են տղամարդկանց» կոմեդիան: 1983թ. նկարահանել է «Մենք ջազից ենք» ժապավենը, որը նրան ռեժիսորի և սցենարիստի հռչակ է բերել` մի շարք միջազգային մրցանակներ և «Տարվա լավագույն ֆիլմ»: 1987թ. նկարահանել է «Փոստատար» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն գրանցեց կինոփառատոներում: 1987թ-ից եղել է «Մոսֆիլմի» մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական տնօրենը, որը 1990թ. վերանվանվել է «Կուրիեր» ստուդիա: 1991թ-ից եղել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և «Կուրիեր» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը: 1994-95թթ վարել է ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «20-րդ դարը կադրում և կադրից դուրս» հաղորդումը, ինչպես նաև ծրագրի ռեժիսորն է եղել: Ռեժիսորի նկարահանած ֆիլմերից են` «Ձմեռային երեկո Գագրայում» (1985թ.), «Երազներ» (1993թ.), «Լիալուսնի օրը» (1998թ.), «Ամերիկյան դուստրը» (1995թ.), «Մահ անունով հեծյալը» (2004թ.), «Անհետացած կայսրություն» (2008թ.), «Սպիտակ վագր» (2012թ.), «Սերը ԽՍՀՄ-ում» (2012թ.) և այլն: Բազմաթիվ ֆիլմերում հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր: Ռեժիսորի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում` արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում` 2 «Ոսկե արծիվ»-ի: Դասավանդում է ՎԳԻԿ-ում, խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի արվեստանոցի ղեկավարն է: 1998թ. դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը: Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրը: 2008թ-ից Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ՌԴ Հանրային պալատի անդամ է: ՌԴ նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է: Արժանացել է մի շարք պետական պարգևների, միջազգային հեղինակավոր մրցանակների: 1997թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2002թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2012թ.` ՌԴ Պետական մրցանակի, 2013թ.` ՀՀ «Պատվո շքանշան» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար