Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Ռեժիսոր, դերասան

Ծնվել է 1966թ. հուլիսի 26-ին, Երևանում: Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին է: 1988թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: 1987-93թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մոտ 10 դեր: Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի: 1988թ., Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը: 1989թ. եղել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսորը, սցենարիստն ու երաժշտության հեղինակը, 1993-95թթ` ռուսական «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե` բոլոր աստղերը» հաղորդման համառեժիսորն ու հաղորդավարը, 1993-96թթ` ռուսական «ВГТРК» հեռուստաալիքի «Իվանով, Պետրով, Սիդորով», «2/2» հեռուստաալիքի «Дипломатический курьер» հաղորդումների ռեժիսորը: Մոսկվայում բեմադրել է «Պիգմալիոն» ներկայացումը: Եղել է մոսկովյան «Պոլե չուդես» թերթի և «Ինտերկոնտ» ամսագրի կրեատիվ մենեջերը: 1992թ., Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղայանի հետ համատեղ, ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը: Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ` դոկումենտալ ֆիլմի համար: 1996-97թթ աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում: 1996թ. խաղացել է «Մեր բակը» կինոնկարում: 1998թ-ից «Շարմ» ընկերության գլխավոր ռեժիսորն է: Եղել է «Բարև երկիր», «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Ձեռքդ տուր», Ֆորշի «Այսպես էլ ապրում ենք», Արտո Թունջբոյաջյանի «Արարատ», Ալլա Լևանյանի «Գնա ու կռվիր», Ջիվան Գասպարյանի «Գորանի», Ինգա և Անուշ Արշակյանների «Գութան», «Ջան, ջան», «Մենք ենք ու սարերը մեր» և այլ բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորը, «Երևան-Մոսկվա տրանզիտ», «Երևան-Կիև տրանզիտ» նախագծերի, «Isis reborn», «Fashion jazz Q», «Видеть деревья там, где  другие видят столбы» նորաձևության շոուների բեմադրիչը: Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր, պոեզիայի ժողովածուներ, «Панихида на бис» վեպը, «The fingers by their own» ջազ ալբոմը: Եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարքի «Շեկո» նովելի և ավելի քան 500 գովազդային հոլովակների ռեժիսորը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար