ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 31-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը: 2008թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին բեմադրել է մի շարք ներկայացումներ և հանդես է եկել որպես դերասան Ա.Տեր-Դանիելյանցի «Իմ մահը», Լ.Էլբակյանի  «Մարդու կյանքը» և այլ ներկայացումներում: 2008թ. բեմադրել  է Շ.Դիլենիի «Մեղրի համը» պիեսը, որտեղ նաև խաղացել է գլխավոր դերերերից մեկը: 2009թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ` Վ.Սարոյանի «Սովյալներ», «Պինգ-պոնգ խաղացողները», Ք.Բոյչևի «Գնդապետ թռչուն» և այլն: 2010թ. հանդիստեսի դատին է հանձնել Միտուայի «Նվագակցողը» պիեսի «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը, որը մասնակցել է մի շարք փառատոների: 2012թ. կայացել է նրա բեմադրած Լ.Արմոնայտեի «Котик и Птичка» մոնոդրամայի «У меня прапал голос» ներկայացման պրեմիերան: 2014թ. «Մեղրի համը» ներկայացման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար