Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ

Կինոռեժիսոր, արձակագիր

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 25-ին, Երևանում: 1992թ. նկարահանվել է ծնողների հեղինակած հայ-հոլանդական «Ռադիո-Երևան» լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերերից մեկում: 2000թ-ից պատմվածքներն հրատարակվել են «Գրական թերթ», «Գարուն», «Գրեթերթ», «Նարցիս», «Կանչ», «Աղբյուր», «Նորք» պարբերականներում: 2000թ. մամուլում տպագրված պատմվածքների համար արժանացել է Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակին: 2001թ. մի շարք պատմվածքներ տպագրվել են «Հույս, հավատ, սեր» ալմանախում: 2003թ. ավարտել է Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրը: 2003թ. «Ապոլլոն» հրատարակչությունը հրատարակել է «Կյանք արևից վերև» պատմվածքների առաջին ժողովածուն, 2005թ.` «Մարդու դատավարությունը» երկրորդ, 2006թ.` «Զատիկի ոտքից բռնված» երրորդ ժողովածուն: 2003-11թթ համանուն պատմվածքների հիման վրա նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը, որոնք մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների` Ռոտերդամի, Բարսելոնի, Սան Պաուլոյի, Փարիզի, Բուխարեստի, Երևանի «Ոսկե Ծիրան», Տրիեստի, Մադրիդի, Անապայի, Դուշանբեի և այլն: 2004թ. գրած արձակ ստեղծագործությունների շարքի համար արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: 2006թ. արժանացել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Կաթ» ֆիլմի համար: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2008թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: 2009թ. մի շարք պատմվածքներ տպագրվել են «Արդի հայ արձակ` 18-ից-33» ալմանախում: 2009թ. հրատարակվել է ռուսական «Юнность» հանդեսում: 2010թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքում «Terre d'Armenie» գրական փառատոնում արժանացել է տարվա լավագույն գրող «Մեսրոպ Մաշտոց» մրցանակին` «Հայ գրականության հույսերից մեկը» խորագրով: Պատրաստվում է հրատարակության չորրորդ ժողովածուն` «Թռչող աֆրիկացին» նախնական վերնագրով վեպը: 2012թ. «Ռոմանտիկները» կինոսցենարը ընտրվել ու սցենարի զարգացման դրամաշնորհ է ստացել աշխարհահռչակ «Գոթենբուրգի» միջազգային կինոֆոնդի կողմից: