Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ

Կինոռեժիսոր, բեմադրիչ, դրամատուրգ

Ծնվել է 1951թ. մարտի 2-ին, Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը, 1983թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1971թ. ստեղծել է Ուրախների և հնարամիտների ակումբի առաջին հայկական թիմը, որը հաջողությամբ ելույթներ է ունեցել Մոսվայում կայացած համամիութենական մրցույթներում` հասնելով եզրափակիչ փուլ: 1976թ. կազմավորել է «Տղամարդկանց ակումբ»: Հեղինակել է ավելի քան 30 պիես, հինգ կինոսցենար, մի շարք գիտական աշխատանքներ: Թատրոնում իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, տասնյակ շոու-միջոցառումներ, նկարահանել է երկու լիամետրաժ գեղարվեստական կինոֆիլմ` «Ժամկետը` 7 օր» (1990թ.), «Արմենիկում ուպսա» (1999թ.): Իրականացրել է մի շարք հեռուստանախագծեր` «Նորք» (Երևան), «ОРТ» (Մոսկվա), «Արմենիա Today» (ԱՄՆ) հեռուստաընկերությունների պատվերներով: 1981թ. հիմնադրել է Երևանի պետական Կամերային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է: 1996թ-ից, առաջին անգամ Հայաստանում, կազմակերպել է «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը և հանդիսացել է մրցույթի կազմկոմիտեի նախագահը: 1998թ. ստեղծել է «Երկաթ TV» պրոդյուսերական կենտրոնը, հետագայում` «Յան TV» հեռուստաընկերությունը, որի հաղորդումները ցուցադրվել են Հայաստանի տարբեր հեռուստաալիքներով: 1998-2001թթ եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության ղեկավարը: 2004թ. հրատարակել է «Հոռետեսական կատակերգություններ» գիրքը: Հայաստանի կինոմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամ է: «Հայաստան-Կիպրոս» ընկերության նախագահն է: Եղել է բազմաթիվ կինո և թատերական միջազգային փառատոների դափնեկիր: 2005թ. պարգևատրվել է «Արտավազդ» կրծքանշանով և արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար