Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ԾՈՎԻՆԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1985թ. հունվարի 18-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Դերասանուհի Գրետա Մեջլումյանի դուստրն է, դերասան Նարեկ Հայկազյանի կինը: 2001թ. ավարտել է Վանաձորի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 2005թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Մուրացանի «Ռուզան», Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Գ.Լորկայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» (Մագդալենա), Վ.Շեքսպիրի «Լեգենդ Մակբեթի մասին» (Վհուկ), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Աշխեն), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Գյուլենցի), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Աստղիկ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ) և այլն: 2007թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում: 2010թ. նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել» նախագծում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար