Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1988թ. ապրիլի 8-ին, Երևանում: Դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Անահիտ Աղասարյանի որդին է, կինոռեժիսոր, կինոօպերատոր Գուրգեն Ջանիբեկյանի եղբայրը: 2004թ. ավարտել է Երևանի Գ.Հովսեփյանի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 2004-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Ուսանողական տարիներին նկարահանել է ֆիլմեր, որոնցից «Ես եմ» ֆիլմը ուսանողական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին: 2009թ. Սպանված ամուսնու թատերական գլխավոր դերով հանդես է եկել Ագուտագավայի «Թավուտում» պիեսի բեմադրության մեջ: 2010թ-ից աշխատել է «Ֆուտու» պրոդյուսերական կենտրոնում` որպես սցենարիստ և ռեժիսոր: 2010թ. «Ոտքի դատարանն է գալիս» բեմադրության մեջ Սողոմոն Թեհլերյանի դերով հանդես է եկել Թեհրանում: Նկարահանվել է «Խճճված զուգահեռներ» (2005թ.), «Բրուտագործը» (2006թ.), «Տաքսի, էլի լավա» (2007թ.), «Փեսացուն կրկեսից» (2011թ.), «Փասիանի որսորդը» (2012թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2014թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Հրաձիգը 2» (2014թ.), «Սկոչ և վիսկի» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.), «11:41» (2015թ.), «Երկրաշարժ» (2016թ.), «Արմենիա» (2018թ.) և այլ ֆիլմերում: 2008թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում և տարբեր հեռուստատեսային նախագծերում` «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Եղբայրներ» (2012թ.), «Բախտաբեր» (2015թ.), «Դոմինո» (2015թ.), «Հետհաշվարկ» (2017թ.), «Քաոս» (2019թ.) և այլն: Նկարահանվել է նաև տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար