Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1988թ. ապրիլի 8-ին, Երևանում: Դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Անահիտ Աղասարյանի որդին է, կինոռեժիսոր, կինոօպերատոր Գուրգեն Ջանիբեկյանի եղբայրը: 2004թ. ավարտել է Երևանի Գ.Հովսեփյանի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 2004-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Ուսանողական տարիներին նկարահանել է ֆիլմեր, որոնցից «Ես եմ» ֆիլմը ուսանողական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին: 2009թ. Սպանված ամուսնու թատերական գլխավոր դերով հանդես է եկել Ագուտագավայի «Թավուտում» պիեսի բեմադրության մեջ: 2010թ-ից աշխատել է «Ֆուտու» պրոդյուսերական կենտրոնում` որպես սցենարիստ և ռեժիսոր: 2010թ. «Ոտքի դատարանն է գալիս» բեմադրության մեջ Սողոմոն Թեհլերյանի դերով հանդես է եկել Թեհրանում: Նկարահանվել է «Խճճված զուգահեռներ» (2005թ.), «Բրուտագործը» (2006թ.), «Տաքսի, էլի լավա» (2007թ.), «Փեսացուն կրկեսից» (2011թ.), «Փասիանի որսորդը» (2012թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2014թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Հրաձիգը 2» (2014թ.), «Սկոչ և վիսկի» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.), «11:41» (2015թ.), «Երկրաշարժ» (2016թ.) և այլ ֆիլմերում: 2008թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում և տարբեր հեռուստատեսային նախագծերում` «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Եղբայրներ» (2012թ.), «Բախտաբեր» (2015թ.), «Դոմինո» (2015թ.) և այլն: Նկարահանվել է նաև տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար