Քրիստափոր Կարա-Մուրզա

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ժան Էլոյան

Դերասան, ասմունքող

Մկրտիչ Քամալյան

Գեղանկարիչ

Արմենուհի Սրապյան

Բանասեր, բնագրագետ

Ալեքսանդր Ազատյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Մաքսիմ Հովհաննիսյան

Արձակագիր, հրապարակախոս

Սեթ Կուրազյան

Արձակագիր

Արտաշես Հայրյան

Օպերային երգիչ

Լիլիթ Սողոմոնյան

Գեղանկարչուհի

Դիրան Թավիջյան

Դաշնակահար

Արշակ Ղալումյան

Բալետի արտիստ

Հայկ Սուքիասյան

Թավջութակահար

 

 

 

 

ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

Վաղարշակ Չալդրանյան

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: Դպրոցական տարիներից հաճախել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Ավարտելով դասընթացները և միջնակարգ դպրոցը` ընդունվել է աշխատանքի Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն, ուր առաջին դերակատարումը եղել է «Մոխրոտը» ներկայացման Արքայազնի կերպարը: 1975-79թթ ուսանել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, ապա` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետներում: Մոսկվայում ուսանած տարիներին նկարահանել է առաջին կարճամետրաժ` «Ոսկին ծիծաղում է» ժապավենը: 1983-85թթ աշխատել Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր, ուր բեմադրել է Ա.Գելմանի «Նստարան» և Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» պիեսները: 1981թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: 1998-99թթ եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարարը: Կարճամետրաժ ֆիլմերից են` «Հեքիաթ» (1979թ.), «Հոթել տատիկ» (1980թ.), «Ապրիլ» (1985թ.), «Կինոյի տոն` Մեղրի 87» (1987թ.): Նկարահանել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմեր` «Ձայն բարբառոյ…» (1991թ.), «Տեր ողորմեա» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Քրմուհի» (2006թ.), «Մաեստրո» (2009թ.), «Ձայն լռության» (2012թ.) և այլն: «Ձայն բարբառոյ…» ֆիլմում եղել է գլխավոր դերակատարը, սցենարի հեղինակը, ռեժիսորն ու նկարիչը: Ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի «Ոսկե արծիվ» և 27-րդ համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե Ռեմի» միցանակների: Հեղինակել է բազում տեսաֆիլմեր` «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Անուշ» (1983թ.), «Շնշառ» (1988թ.) և այլն: Դերակատարումներ է ունեցել բազմաթիվ ֆիլմերում` «Երջանկություն որոնելիս», «Գավազանը», «Ջութակ և սրինգ», «Սպիտակ փղեր» և այլն: 2014թ. Երևանի Համազգային թատրոնում բեմադրել է Վ.Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Ռեժիսորի ֆիլմերն արժանացել են միջազգային և հայկական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: 2001թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2008թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս: Նույն տարում պարգևատրվել է Գիտությունների և արվեստների արևմտաեվրոպական ակադեմիայի «Պրոֆեսոր Սոֆի Տախալովայի Ոսկե Աստղով»: 2006թ. արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակին, 2007թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010թ.` «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին: 2016-18թթ եղել է Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար