Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

8 հոկտեմբեր, 1952 - 19 հունվար, 2021

Ծնվել է Երևանում: Նախնական կրթությունն ստացել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1969թ. ավարտել Երևանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: 1973թ. ընդունվել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո, միչև 1977թ. աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1977-89թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991թ. հիմք դարձավ «Մետրո» թատրոնի և մինչև 1994թ. եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003թթ աշխատել է Լիբանանում: 2003թ. վերադարձել է Հայաստան և նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2007թ. աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան և բեմադրիչ: 2007թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս: Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Ձայն բարբառոյ...» (1991թ.), «Վերջին կանգառը» (2005թ.), «Տաք երկիր և ցուրտ ամառ» (2009թ.), «Հրձիգ» (2012թ.), «Լեռնագնացները» (2013թ.), «Որսի կանոնները» (2014թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015թ.), «Հրձիգ 3» (2016թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.) և այլ հեռուստասերիալներում: Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես: Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: 2014թ. նշանակվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով: 2008թ.արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան», 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: