Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դերասան

13 օգոստոս, 1948 - 27 նոյեմբեր, 2020

Ծնվել է Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա: 1967թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կառլոսը» (Կառլսոն), Վ.Մովսիսյանի «Եղիցի Երկիր» (Հայկ Նահապետ), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Սուրեն), Սանինի «Ես մարդ եմ» (Կառլ Մարքս), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թովմաս), Վ.Շեքսպիրի «Ոչինչից մեծ աղմուկ» (Դոն Պեդրո) և այլն: Խաղացել է մի շարք հեռուստատեսային ներկայացումներում` «Սատանայի ջրաղացը», «Պաշտոնի բարձրացում», «Ինչպես է բեմադրվում ներկայացումը» և այլն: 1994թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալեր), Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Ա.Նիկոլայի «Սեր մինչ մահ» (Մայիս), Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պիեռ Ռոշան), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Միկիչ), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Բոչկարյով), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Էգյուչիկ) և այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Նկարահանվել է ֆիլմերում` «Բոռը», «Բանտախույց 2016», «Աշակ», «Աշնանային ծիրան», «Վաղվա օրը»: Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում` «Այսպես էլ ապրում ենք», «Կյանքի գինը», «Լքյալները» և այլն: 2004թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար