Յան Ռուստեմ

Գեղանկարիչ

Մարտիրոս Մնակյան

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Նազարյան

Լրագրող, հրատարակիչ

Գևորգ Սինանյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Նոննա Պետրոսյան

Դերասանուհի

Հենրիկ Համբարձումյան

Քանդակագործ, գեղանկարիչ, խեցեգործ

Կարինե Քոչարյան

Դերասանուհի, հաղորդավար

Աբել Աբելյան

Դերասան

Անի Պետրոսյան

Դերասանուհի

Հասմիկ Թորոսյան

Օպերային երգչուհի

Լուսին Վարդանյան

Դերասանուհի

Դիանա Խերանյան

Դերասանուհի

Սահակ Պարթև

Եկեղեցական, մշակութային, պետական գործիչ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1984թ. օգոստոսի 19-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը: 2002-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: 2004թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությում` որպես ֆիլմերի կրկնօրինակող: 2007թ-ից աշխատում է Ա.Մազմանյանի անվան «Գոյ» և Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոններում` որպես դերասան:  Խաղացած ներկայացումներից են` Ա.Այվազյանի «Ցեղիս ֆիզիոլոգիան» (Հովիկ), «Դեկորներ» (4-րդ մարդ), «Թումանյանի հեքիաթները» (Գյուղացի), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պ.Վայսի «Մարատ դը Սադ» (Մարատ), Վ.Սարոյանի «Պատմություններ գնացքում» (Արամ), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Կոչկարյով), Ս.Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» (Չիկ), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Սեբաստիան), Պ.Մարբերի «Closer» (Դեն), Լ.Կամսարի «Սաստիկ կոմունիստները» (Գասպար), Ռ.Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի» (Մոնթագ), Խ.Չալիկյանի «Ռոսինանտ» (Դուքս), Ջ.Պատրիկի «Սիրելի Պամելա» (Բրեդ Վիններ), Գ.Սարգսյանի «Ծովահենների հեքիաթը» (Հեքիաթասաց): 2008թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում: 2010թ. նկարահանվել է «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմում: 2008թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2010թ.` ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: