Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ

Դերասան, հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1958թ. հունվարի 10-ին, Երևանում: Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի ամուսինն է: Եղել է դերասանուհի Իրինա Դանիելյանի ամուսինը: Ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը: 1976-81թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Օշականում: 1976թ. հրավիրվել է Երևանի պետական Կամերային թատրոն, որտեղ աշխատել է 15 տարի: Երիտասարդ տարիքից խաղացել է բազմաթիվ թատերական ներկայացումներում` «Նազար, Նազար մինչև վերջ» (1977թ.), «Կառավարական համերգ» (1977թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1980թ.), «Համլետ» (1983թ.), «Հերոսիմա» (1983թ.), «Հայք» (1989թ.), «Կաբարե» (1990թ.), «Խաթաբալադա» (1996թ.), «Մեա կուլպա» (2002թ.), «Օպերա, օպերա» (2008թ.), «Ժանգոտ բանալի» (2009թ.), «Դոն Ժուան Ավիա» (2009թ.), «Դոն Ժուանները Մարսելում» (2013) և այլն: 1989թ. Ֆրանսիայի Նանտ քաղաքում մասնակցել է միջազգային թատերական փառատոնի: 1991թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանիհետ համատեղ հիմնադրել է «Շարմ» ընկերությունը, իսկ 1995թ-ից հանդիսանում է ընկերության տնօրենը: 1991-93թթ եղել է «Լևոն Թրավլ» ձեռնարկության գլխավոր տնօրենը, 1993-95թթ` Հայկական ավիաուղիներ ընկերության ներկայացուցիչը Արևելյան Եվրոպայում: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կամոյի մենախոսությունը» (1987թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1997թ.), «Քանի դեռ կամ» (2000թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Տաքսի էլի լավա» (2009թ.), «Կորած և գտնված Հայաստանում» (2010թ.), «Վերջին մոհիկյանը» (հեռուստասերիալ, 2013-15թթ, СТС), «Պապ 005» (2013թ.), «Առանց սահման» (2015թ.), «Երկրաշարժ» (2016թ.), «Հրաշքների աշխարհ» (2016թ.), «Ամեն ինչ տղամարդկանց մասին» (2016թ.), «Հարձակում» (հեռուստասերիալ, 2016թ., ОРТ) և այլն: 2000-06թթ հեղինակել է «Մեր այբբենարանը» մանկական ուսուցողական ֆիլմաշարը: Կատարել է նաև մուլտֆիլմերի հնչյունավորում, վարել է հաղորդումներ` «100 տարբերակ» (2006), «Հայկական տարբերակ» (2006), «Բարի գիշեր, հայեր» (2010) և այլն: Եղել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» (2006թ., 2007թ.), «Երևան-Կիև տրանզիտ» (2009թ.), «Բանակի օրը» (2007թ., 2008թ., 2010թ.) համերգների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի (2004թ-ից) հանդիսավարը: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և կոչումների Հայաստանում և արտերկրում: 1985թ. արժանացել է Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկրի կոչման, 1989թ.` Ֆրանսիայում միջազգային թատերական փառատոնի 2-րդ մրցանակին, Արցախի նախագահի և պաշտպանության նախարարի պատվոգրերի, 2002թ.` Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմի: 2010թ-ից «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամի նախագահն է: 2013-17թթ եղել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2008թ. և 2010թ.` ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» և «Վազգեն Սարգսյան» մեդալների, 2006թ.` Հայաստանի վաստակավոր, 2015թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման և Արցախի Երախտագիտության մեդալի: