Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԱՐԶՈ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դերասան

5 մայիս, 1897 - 22 հունիս, 1985

Արտաշես Արզումանյան

Ծնվել է Շուշիում: 1921թ. Բաքվից սկսել է բեմական գործունեությունը: 1929-49թթ աշխատել է Բաքվի թատրոններում, ապա` Թիֆլիսի և Ստեփանակերտի: 1956թ-ից եղել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասան: Եղել է Վլադիմիր Լենինի առաջին դերակատարներից հայ բեմում (Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918-ին», 1940թ.): Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Հայրապետ), «Մորգանի խնամին» (Մինթոև), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Բալաբեկ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Գ.Տեր-Գրիգորյանի «Ախ ներվեր, ներվեր» (Ջուլիկյան) ներկայացումներում: Դերերին բնորոշ էին սուր-կատակերգական և բնութագրական երանգները: 1968թ-ից խաղացել է նաև հայկական ֆիլմերում` «Հանդիպում ցուցահանդեսի ժամանակ», «Հուշարձան», «Վերադարձ» և այլն: 1954թ. արժանացել է Ադրբեջանի, 1971թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար