Հովհաննես Քռնեցի

Թարգմանիչ, լեզվաբան, եկեղեցական գործիչ

Հովհաննես Գասպարյան

Դերասան, թատերական գործիչ

Սոս Մելիք

Գեղանկարիչ

Ֆլորա Բաղդասարյան

Գեղանկարչուհի

Վարդ Ղարսլյան

Գեղանկարիչ

Գևորգ Բարդակչյան

Բանասեր, պատմաբան, գրականագետ

Գուրգեն Գալստյան

Արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ

Գեորգի Մովսիսյան

Կոմպոզիտոր

Ալեքսանդրա Մանուկյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արփի

Երգչուհի

Ասատուր Քալաշյան

Պարուսույց, բեմադրիչ

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ

Կինոօպերատոր

26 օգոստոս, 1935 - 3 նոյեմբեր, 2007

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1964թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը` Լ.Կոսմատովի արվեստանոցը: Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում: 1964թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1977թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (1991թ-ից` պրոֆեսոր, 1997թ-ից` ամբիոնի վարիչ): 1964թ-ից Հայֆիլմում մասնակցել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»  ֆիլմի նկարահանմանը, որտեղ կիրառել է «ազատ կինոխցիկի» հնարավորությունները` նպաստելով կինոնկարի հաջողությանը (ՀՀ Պետական մրցանակ` 1967թ.): 1991թ. և 1994թ. Իրանում նկարահանել է «Տովարիշչ» և «Զինապարտ» ֆիլմերը, որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»: Որպես կինոօպերատոր հանդես է եկել հետևյալ գեղարվեստական ֆիլմերում` «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի», «Այստեղ, այս խաչմերուկում», «Երջանկության մեխանիկա», «Աշուղ Ղարիբը», «Զինադադար» և այլն: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ` «Յոթ երգ Հայաստանի մասին», «Մխիթարյանները», «Մշակույթների կամուրջ», «Բոբո» և այլն: Եղել է «Նիկե» միջզգային կինոակադեմիայի անդամ: 1999թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2005թ.` «Թեքեյան» մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1987թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար