Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: Դերասան Խորեն Աբրահամյանի և դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի թոռն է, դերասան Արսեն Լևոնյանի եղբայրը: Եղել է բալետի արտիստ Մերի Հովհաննիսյանի ամուսինը: 2000թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում: Դեռ մանկուց իր պապի հետ խաղացել է մի շարք ներկայացումներում` Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Խ.Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Հ.Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ.Գորինի «Քին» և այլն: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2001թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող: 2009թ-ից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը: Խաղացել է ավելի քան 20 ներկայացումներում: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մի վախեցիր» (2007թ.), «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Տաքսի, էլի լավ ա» (2009թ.), «Խաչագողի հիշատակարան» (2010թ.), «Համերկրացի» (կարճամետրաժ, 2010թ.), «Հինգ հարսնացու» (Մոսկվա, 2011թ.), «Poker.am» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2012թ.), «Անահիտ» (մուլտֆիլմ, 2014թ.), «Իմ սրտի տնակը» (2015թ.) և այլն: 2011-13թթ եղել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրենը: 2009թ-ից աշխատել է «ATV» հեռուստաընկերություններում` որպես կրկնօրինակող: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակին` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար