ԼՈՒՍԻՆԱ

Երգչուհի

Լուսինե Մանուկյան

Ծնվել է 1982թ. մայիսի 28-ին, Երևանում: 1999-2005թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2005թ. տեղափոխվել է Նյու Յորք, որտեղից էլ սկսել է երաժշտական գոևծունեությունը: Մի քանի տարիների ընթացքում աշխատել է Գի Մանուկյանի, Ուայքլիֆ Ջինի, Ջերի Ուոնդայի և Իեր Քենդիի հետ: Ուայքլիֆ Ջինի հետ ստեղծված «On tour» սինգլը երգչուհուն բերել է առաջին հաջողությունը, որից հետո պայմանագիր է կնքել աշխարհում իր մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող  «EMI Records» ընկերության հետ: Վերջինս էլ թողարկել է երգչուհու առաջին «Լուսինա» ձայնասկավառակը: Հիմնականում Գի Մանուկյանի գործերն ու գործիքավորումները ներառող ալբոմը ձայնագրվել է Նյու Յորքի «Platinum Studio»-ում: Շապիկի լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Մարկ Սքուայրսն է, ով աշխատում է համաշխարհային աստղերի հետ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար