
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի դուստրն է: Սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում: 1987թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը, 1993թ.՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: 1989թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում: 1989-91թթ աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն)` որպես բեմի ու հագուստների ձևավորող: Ձևավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1991թ. առաջին անգամ ելույթ է ունեցել «Այո» շոու-ծրագրում: 1994-97թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում, որտեղ եղել է առաջին սերնդի մենեգչուհիներից մեկը: 1996թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: 2002-03թթ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների Հայաստանում և արտերկրում` «Շարմ Շոու» միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ (1993թ.), «Ասուպ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» (1996թ.), «Աստղ» երաժշտական փառատոնի «20-րդ դարի հայ աստղ» (2000թ.), ԱՄՆ «Անուշ» մրցանակաբաշխության «Լավագույն կին կատարող» (2000թ.), «Կռունկ» փառատոնի «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» (2004թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Դիվա» մրցանակ (2009թ.) և այլն: 1998թ. «Շուշան Պետրոսյան» անվամբ Օրիոն համաստեղությունում աստղ են կոչվել: 2005թ. արժանացել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Թողարկել է «Իմ անուշ հայրենիք» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Await Us Ararat» (2003թ.), «Հանրապետություն 15» (2007թ.), «The Best» (2007թ.) ձայնասկավառակները: Մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով: Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը: Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին: 2012թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, որի միջոցով 2012-18թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2008թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով և ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» շքանշանով: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: